
«Յասնայա պոլյանա» ամենամյա գրական մրցանակաբաշխության ժյուրին այս անգամ մրցանակակիրների ցանկում ընդգրկել է հայ գրող Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպը:
Նա ընդգրկվել է եզրափակիչ փուլի «21-րդ դար» անվանակարգում: Ստեղծագործությունը պատմում է հայկական գյուղի, նրա հոգսերի, հայ մարդու մասին:
Անվանակարգում հաղթողը կստանա 2 000 000 ռուբլի դրամական մրցանակ, իսկ եզրափակիչ ներառված մյուս 5 մասնակիցները կկիսեն մրցանակային 1 000 000 ռուբլին: