Ինչպես պարզ դարձավ, սիրված դերասանուհի Անի Երանյանն այս օրերին Մոսկվայում է։
Դերասանուհին ներկա է եղել եղբոր «Վերջին զանգին», որից հետո ընտանիքի հետ նոր լուսանկար է հրապարակել Ինստագրամում։
Դերասանուհին շնորհավորել է կրտսեր եղբորը և գրել. «Շնորհավորում եմ, իմ շրջանավարտ: Հետևում են մնացել դպրոցական տարիները, իսկ առջևում սպասում է քեզ միայն լուսավոր ապագա, որը կլինի շատ ուրախ պահերով, մեծ իրադարձություններով, փառահեղ հաղթանակներով։ Թող քեզ ուղեկցի հաջողությունն ու երջանկությունը, ոչ հակառակը, թող այս աշխարհը մեծ հնարավորություններ և հեռանկարներ բացի քեզ համար»։