
Ծնվելիս երեխային տված անունը ազդում է նրա ճակատագրի կամ կարմայի վրա: Դա ապացուցել են ԱՄՆ-ի Շիպենսբերգի համալսարանի գիտնականները:
Շատ տարիներ հետազոտողները ուսումնասիրել են տարբեր անուններով հազարավոր մարդկանց տվյալները, որի ընթացքում պարզվել են մի շարք օրինաչափություններ:
Օրինակ, պարզ և տարածված անունը օգնում է երեխային հաջողությամբ շփվել ընկերների հետ, քանի որ երեխաները արագ ընդհանուր լեզու են գտնում նրանց հետ, որոնց անունները հեշտ են արտասանվում: Սովորաբար պարզ անուններով մարդիկ ավելի հեշտ և արագ են ընկերներ ձեռք բերում: Դա թույլ է տալիս նրանց լինել հաջողակ կյանքում:
Բացի այդ, եվրոպացիներին և բաց մաշկով մարդկանց բնորոշ անունները առավելություն են տալիս աշխատանքի ընդունվելու համար: Հաջող են սովորում և լիդերության հակում են ցուցաբերում այն մարդիկ, որոնց անունները սկսվում են այբուբենի առաջին տառերով: Այդպիսի առավելություն են տալիս նաև ազնվածին ազգանունները:
Գիտնականները նշել են, որ հազվագյուտ և դժվար արտասանվող անուններ ունեցողները կարող են արդեն մանկության տարիքում ցուցադրել հակասոցիալական վարքագիծ, նույնիսկ խախտել օրենքը: Բանը նրանումն է, որ նրանք հասակակիցների կողմից մանկությունից ենթարկվում են հարձակումների իրենց անսովոր անունների պատճառով, որը կարող է անդրադառնալ նրանց ողջ կյանքի վրա: