Nars կոսմետիկական բրենդը 2017 թվականի ամռանը կներկայացնի մակիաժի միջոցների նոր հավաքածու, որը մշակվել է դերասանուհի Շառլոտա Գենսբուրի հետ համատեղ:
Այդ մասին հայտնել է բրենդի մամուլի ծառայությունը: Charlotte Gainsbourg for Nars շարքում տեղ են գտել Nars-ի ֆիրմային տինտեր՝ շրթունքների և դեմքի համար, ստվերաներկեր՝ կոպերի համար, Hydrating Glow Tint հայլայթեր, մատիտներ՝ շրթունքների և կոպերի համար և վրձինների հավաքակազմ:
Դիմահարդարման միջոցների երանգներն ընտրել է Շառլոտա Գենսբուրն ինքը:
Նոր շարքը վաճառքում կհայտնվի հուլիսին: