
M.A.C կոսմետիկական մակնիշը թողարկել է Fruity Juicy անվանումը կրող լիմիտավորված հավաքածուն, որն ասոցացվում է մերձարևադարձային մրգերի հետ:
Շարքում տեղ են գտել ստվերաներկերով պալետկաներ, տարբեր երանգների շրթներկեր, ինչպես նաև ստվերաներկեր ու կարմրաներկեր: Նորույթների գները դեռևս հայտնի չեն:
Արտադրանքը կներկայացվի ֆիրմային խանութներում:
M.A.C Cosmetics-ը կոսմետիկայի արտադրող է, ընկերության կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում: Ֆիրման ստեղծվել է Կանադայում 1984 թվականին: Սկզբում բրենդն իրեն դիրքավորում էր որպես «կոսմետիկա վիզաժիստների համար», բայց հետո դուրս է եկել զանգվածային շուկա: Ներկայում բրենդը պատկանում է Estee Lauder ֆիրմային: