70-ականների սկզբին աշխարհահռչակ Փինք Ֆլոյդը Ալան Փարսոնսի հետ միասին «Լուսնի հակառակ կողմը» ալբոմը ստեղծելու ժամանակ դիմել էին Լոնդոնի ռադիոաստղադիտարկման կայան, որպեսզի հնարավորություն ունենան «լսել» Արեգակնային համակարգի «ձայները»: Յուպիտերից ստացված և վերծանված տատանումները, նրանք կարողացել էին փոխադրել երաժշտական կերպի, ստանալով մոգական հնչյուններ:
Տարիներ անց, NASA-ն Juno արբանյակի միջոցով կարողացավ մեզ ներկայացնել Յուպիտերն իր ողջ հմայքով, տրամադրելով թե՛ հսկայի նոր որակի պատկերներ, թե՛ լսելի դարձնել մոլորակի «ձայնը»:
Ներկայացվող ֆիլմը այդ մասին է:
Առաջնորդող լուսանկարում՝ Յուպիտեր մոլորակը՝ Cassini կայանից: