Ամերիկացի կենսաբանները հայտնաբերել են, որ ոչ թանկ մեթիլենային կապույտ ներկանյութն արդյունավետ է մաշկի երիտասարդացման համար: Համապատասխան հետազոտությունը հրապարակված է Scientific Reports հանդեսում:
Գիտափորձ կատարելու համար մասնագետներին պահանջվել են մարդկանց երեք կատեգորիաների՝ միջին տարիքի առողջ մարդկանց, շուրջ 80 տարեկան տարեց մարդկանց և յուրահատուկ հիվանդությամբ երիտասարդների մաշկի բջիջներ, հիվանդություն, որն արագացված ծերացում է առաջացնում: Այդ ներկանյութի ներգործությամբ մաշկի նմուշները զգալիորեն բարեավվել են ֆիբրոբլաստների կյանքի երկարացման շնորհիվ, որոնք պատասխանատու են անոթների ձևավորման, մաշկի վնասվածքների բժշկման և այլ բաների համար:
Փորձագետները կարծում են, որ մեթիլենային կապույտը կարող է կիրառում գտնել մաշկի համար քսուքների արտադրության մեջ, որոնք նախատեսված են երիտասարդացնելու և ծերացումը դանդաղեցնելու համար: