Մաշկաբանների ամերիկյան ակադեմիայի մասնագետները հրապարակել են խորհուրդներ, որոնք կօգնեն նվազեցնել մելազմայի տեսանելի արտահայտումը:
Մաշկի գունային խանգարման այս տեսակի դրսևորման հավանականությունը մեծանում է հատկապես ամռանը՝ արևային ճառագայթների ավելի մեծ ազդեցության արդյունքում:
Որպեսզի մելազման դառնա ավելի քիչ նկատելի, մաշկաբանները խորհուրդ են տալիս.
Օգտագործել արևապաշտպան կրեմներ: Պաշտպանության գործոնը չպետք է լինի 30-ից պակաս (SPF):
Դրանք նվազեցնում են ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցությունը:
Կրել լայնեզր գլխարկներ և մաշկը ծածկել հագուստով: Արևապաշտպան քսուկները չեն կարող 100%-ով ապահովել մաշկի անվտանգությունը:
Այդ իսկ պատճառով, հատկապես արևային օրերին ավելի ճիշտ է մնալ ստվերում և պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթներից հագուստի միջոցով:
Օգտագործել զգայուն մաշկի համար նախատեսված կոսմետիկ միջոցներ: Մաշկի խնամքի պարագաները պետք է համապատասխանեն ձեր մաշկին:
Եթե դրանք առաջացնում են գրգռվածություն, ապա դա ուժեղացնում է մելազմայի արտահայտումը:
Խուսափել մոմային էպիլյացիայից: Վերջինս նույնպես կարող է գրգռել մաշկը և ուժեղացնել պիգմենտացիան: