Պատասխանեք 9 պարզ հարցի, և մենք կասենք՝ արդյո՞ք առողջ է Ձեր լյարդը
Advertisement 1000 x 90

Պատասխանեք 9 պարզ հարցի, և մենք կասենք՝ արդյո՞ք առողջ է Ձեր լյարդը

Լյարդը մեր օրգանիզմի ֆիլտրն է և ամենակարևոր օրգաններից մեկը: Բայց մենք հաճախ մոռանում ենք այդ մասին և շահագործում ենք նրան: Ինչքան էլ որ զարմանալի լինի, բայց բնակչության միայն 1 տոկոսն է ժամանակին իմանում լյարդի հետ կապված առողջական պրոբլեմի մասին: Այսպիսի տհաճություններից խուսափելու համար փորձեք անցնել այս թեստը:

Պրոբլեմներ լյարդի հետ

Պատասխանեք 9 պարզ հարցի, հաշվեք բալերը և նայեք արդյունքը:

  1. Ձեզ շա՞տ է անհանգստացնում ծանրությունն աջ կողմում:

1 – Ոչ, ընդհանրապես չի անհանգստացնում

2 – Իսկ ի՞նչ կա այնտեղ

3 – Այո, անհանգստացնում է

  1. Հաճա՞խ են արդյոք պատահում մարսողության խանգարումներ:

1 – Ոչ, այդպիսի պրոբլեմներն օտար են ինձ համար

2 – Ուշադրություն չեմ դարձնում նման մանրուքների

3 – Այո, բավականին հաճախ

  1. Պատահո՞ւմ է արդյոք, որ Դուք սրտխառնոց ունենաք առանց պատճառի

1 – Ոչ:

2 – Կարծում եմ՝ լյարդը կապ չունի

3 – Այո, տեղս չեմ գտնում

  1. Դուք հաճա՞խ եք օգտագործում ալկոհոլային խմիչքներ

1 – Չեմ խմում

2 – Պատահում է, բայց ոչ հաճախ

3 – Սիրում եմ մեկ գավաթ գինի՝ աշխատանքից հետո

  1. Լինո՞ւմ է արդյոք դառը համ Ձեր բերանի խոռոչում:

1 – Ոչ

2 – Այո, երբ ինչ-որ դառը բան եմ ուտում

3 – Այո, պատահում է առանց պատճառի

  1. Ձեր իմունիտետն իջա՞ծ է:

1 – Ոչ, ես չեմ հիվանդանում

2 – Ես հիվանդանում եմ ոչ հաճախ, քան մյուս մարդիկ

3 – Այո, իմ իմունիտետն իջած է

  1. Ինչպե՞ս եք կարծում, Դուք ճի՞շտ եք սնվում:

1 – Այո, ես միայն առողջ սնունդ եմ ուտում

2 – Երբեմն՝ ճիշտ, երբեմն՝ ոչ

3 – Ոչ, ես դրան նշանակություն չեմ տալիս

  1. Դուք ընդունո՞ւմ եք լյարդի ֆունկցիայի վրա ազդող դեղամիջոցներ:

1 – Այո, չէ՞ որ ես անհանգստանում եմ իմ առողջության համար

2 – Իսկ պե՞տք է

3 – Ոչ, առաջին անգամ եմ լսում

  1. Ե՞րբ եք Դուք վերջին անգամ հետազոտել Ձեր լյարդը և մարսողության օրգանները

1 – Ես դա անում եմ տարին մեկ

2 – Ավելի քան մեկ տարի առաջ

3 – Երբեք չեմ դիմել մասնագետին

Արդյունքները

  1. 9 – 15 բալ

Անհանգստանալու պատճառ չկա, չէ՞ որ Ձեզ համար առողջությունն ամեն ինչից վեր է: Շարունակեք ճիշտ սնվել, հետևել լյարդի և ամբողջ օրգանիզմի առողջությանը, և հիվանդությունները սարսափելի չեն լինի:

  1. 16 – 23 բալ

Եվս մի փոքր, և մասնագետի օգնությունը հաստատ պետք կլինի: Հենց այսօր վերանայեք Ձեր սնունդը և ընդհանրապես կենսակերպը: Ավելի շատ ուշադրություն դարձրեք Ձեր առողջությանը, հատկապես՝ լյարդին, ընդունեք առողջ սնունդ: Մի մոռացեք՝ առողջ լյարդը երկար և երջանիկ կյանքի գրավականն է:

  1. 24 -27 բալ

Նման կենսակերպը կկործանի Ձեզ: Ինքան շուտ դիմեք մասնագետին, այնքան ավելի լավ: Մի արհամարհեք օրգանիզմից եկող ազդանշանները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը