Հոմոֆոբիան դա բացասական տրամադրվածությունն ու վերաբերմունքն է արվամոլների, լեզբուհիների և բիսեքսուալների նկատմամբ։
Այս բացասական վերաբերմունքը դրսևորվում է տարբեր ձևերով՝ խտրականություն, վիրավորանք, սպառնալիք, ագրեսիա, բռնություն և այլն։ Սակայն հոմոֆոբիան արտահայտվում է նաև թաքուն ձևով, երբ մարդիկ խուսափում են գտնվել նմանօրինակ մարդկանց շրջապատում և զրուցել նրանց հետ այսպիսի թեմաների շուրջ։
Իհարկե, հոմոֆոբիայից ազատվելը դժվար է, սակայն աստիճանաբար պետք է գիտակցել, որ «փոքրամասնություններ» եղել են ու կան, և հարկավոր է վերաբերմունքի փոփոխություն կամ գոնե նմանօրինակ դրսևորումների սահմանափակում։