Naget.ru կայքը ներկայացրել է 10 պարզ, բայց արդյունավետ միջոց խնամքի համար։
Միջոց այտուցների դեմ
2 ճաշի գդալ աղը լուծեք 250 մլ ջրի մեջ։ Թրջեք դրանով սրբիչը և մոտ 10 րոպե դրեք դեմքին։ Այտուցվածությունը կանցնի, իսկ դեմքը թարմ տեսք կստանա։
Հաստ շուրթեր
Շուրթերին յուղոտ կրեմ կամ լոսյոն քսեք։ Կարող եք օգտագործել նաև վազելին և ձիթապտղի յուղ։ Փափուկ ատամի խոզանակով 1 րոպե շարունակ մերսեք շուրթերը։
Փայլուն և խոնավ մաշկ
Չոր մաշկի դեպքում դրան խոնավություն կարող եք հաղորդել հետևյալ միջոցի օգտագործմամբ։ Ձիթապտղի յուղով մերսեք մաշկը 7 րոպեի ընթացքում։ Լավագույն արդյունքի հասնելու համար կրկնեք սա յուրաքանչյուր 5-6 օրը մեկ անգամ։
Ցանից ազատվելու համար
Վիճակը թեթևացնելու և մաշկը դիմահարդարման պատրաստելու համար կարող եք մեղր օգտագործել։ Դեմքը լվացեք, ապա մեղր քսեք և թողեք 15 րոպե։ Լվացեք տաք ջրով։ Իհարկե, ակնեն այս միջոցով հնարավոր չէ բուժել՝ առանց վեր հանելու խնդրի պատճառը։ Բայց արդյունքում՝ մաշկն ավելի քիչ գրգռված կլինի։
Անսպասելի բշտիկ
Անսպասելի հայտնված բշտիկը կարելի է հեռացնել աչքերի կոսմետիկ կաթիլների միջոցով։ Մի քանի կաթիլով թրջեք բամբակը և 5 րոպե թողեք սառնարանում։ Ապա մի քանի րոպեով դրեք գրգռված հատվածի վրա։
Դիմահարդարումը մաքրելու համար
Ձիթապտղի յուղը խառնեք հանքային կամ մաքուր ջրի հետ 1։3-ի հարաբերակցությամբ։ Այս միջոցը ոչ միայն կմաքրի դիմահարդարումը, այլև կսնուցի մաշկը։
Ներաճած մազեր
1 թեյի գդալ կերակրի սոդան խառնեք նույն քանակով վարսակի փաթիլների և 1 ճաշի գդալ ջրի հետ։ Խառնեք, քսեք խնդրահարույց հատվածներին լոգանք ընդունելու ընթացքում։
Ազատվեք աչքերի տակ հայտնվող պարկերից
1 թեյի գդալ կերակրի սոդայի վրա ջուր կամ թեյ ավելացրեք։ Լավ խառնեք, թրջեք բամբակով և դրեք պարկերի վրա 10-15 րոպե։ Ապա լվացեք տաք ջրով, խոնավեցնող կրեմ քսեք։
Փայլուն վարսեր
Դիմակ պատրաստելու համար հարկավոր է 1 բանան, 1 ճաշի գդալ մեղր և կես բաժակ գարեջուր։ Լավ խառնեք բոլոր բաղադրիչները, մինչև միասեռ պաստա ստանաք։ Քսեք վարսերին, թողեք 1-2 ժամ, ապա լվացեք։ Դիմակն օգտագործեք շաբաթվա ընթացքում 1 անգամ։
Երկար թարթիչներ
Կես բաժակ կոկոսի յուղը խառնեք 3 կաթիլ լավանդայի յուղի հետ։ Քսեք թարթիչների ամբողջ երկարությամբ քնելուց առաջ՝ շաբաթվա ընթացքում 3 անգամ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը