Steptohealth.ru կայքը գրում է, որ թևատակերը կարող են մգանալ տարբեր խնդիրների հետևանքով, սակայն այս խնդրից ազատվելու գործում օգնության կհասնեն բնական միջոցները։
Կիտրոն
Թևատակերի մաշկը սպիտակեցնելու գործում կարող են օգնել ցիտրուսային մրգերը։ Ընդամենը հարկավոր է կիսել կիտրոնը և քսել խնդրահարույց հատվածներին։ Կիտրոնն օգտագործելուց հետո հարկավոր չէ դեզոդորանտ օգտագործել։ Միևնույն ժամանակ պետք է հիշել, որ կիտրոն օգտագործելուց հետո չի կարելի արևի ճառագայթների տակ մնալ։
Յոգուրտ
Յոգուրտը վիտամիններ ու ճարպաթթուներ է պարունակում, որոնք օգտակար են մաշկի համար։ 2 ճաշի գդալ յոգուրտը քսեք մաշկի մգացած հատվածներին և թողեք 15-20 րոպե։ Սրանից հետո կարող եք նաև կիտրոն քսել. այս դեպքում ազդեցությունն ավելի լավը կլինի։
Բրնձի ալյուր և քացախ
20 գրամ բրնձի ալյուրը՝ 2 ճաշի գդալ, խառնեք նույնքան քացախի հետ։ Քսեք թևատակերի հատվածին։ Սպասեք 20 րոպե, լվացեք տաք ջրով։Այս միջոցը շատ արդյունավետ է, քանի որ քացախը թթուներ է պարունակում, որոնք սպանում են բակտերիաներին, որոնք սնվում են մեռած մաշկով։ Օգտագործեք սա ամեն շաբաթ, մինչև թևատակերը սպիտակեն։
Վարունգ և քրքում
1 վարունգի հյութը խառնեք 1 թեյի գդալ քրքումի հետ։ Քսեք թևատակերին, սպասեք 30 րոպե։ Սա հարկավոր օգտագործել շաբաթվա ընթացքում 2 անգամ։
Կարտոֆիլի հյութ
Բամբակը թրջեք կարտոֆիլի հյութի մեջ, դրեք թևատակերին, թողեք մեկ ժամ։ Թևատակերը լվացեք տաք ջրով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը