Շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, վտանգավոր մարդ է: Կա՛մ կեռաս է «գողանում», կա՛մ «հրաձգություն է կազմակերպում» Երևանում: Ամուսինները Երևանում հյուրընկալվել է Պրակտիկ հրաձգության միջազգային համաժողովին, որտեղ Ժաննան ցուցադրել է վարպետությունը: «Ինձ հաճախ հարցնում են. «Ո՞րն է ձեր երկարամյա ամուսնության գաղտնիքը»: Պատասխանեմ. «Պարզապես ես համեղ տոլմա եմ պատրաստում և ձեռագործ եմ անում»,- Instagram -ում հրապարակած առաջին տեսանյութը մակագրել է Ժաննան, որում կրակելիս խոցել է բոլոր թիրախները:
«Նախորդ տեսանյութում բրաունինգ էր, իսկ հիմա իմ ձեռքում հայտնի ТТ ատրճանակն է: Աղջիկնե՛ր, խորհուրդ եմ տալիս: ТТ-ն հրաձգության ժամանակ զգալի ճշգրտություն է ապահովում: Եվ, ամենակարևորը, այն տեղավորվում է պայուսակում»,- տեսանյութը մակագրել է Ժաննան:
«Այսօր ներկա էինք Երևանում անցկացվող Պրակտիկ հրաձգության միջազգային համաժողովին: Կինը վտանգավոր հոբբի ունի»,- ավելի ուշ Instagram -ում գրել է Գարիկը: