Գոյություն ունեն մանր սխալներ, որոնք ամեն օր թույլ ենք տալիս շպարվելիս: Այս սխալները կարող են փչացնել ամբողջ գեղեցկությունը: Հայտնի աստղերի անձնական դիմահարդարող Ռումի Սոլեյմանին ներկայացրել է այդպիսի 4 սխալներ:
Մի թափահարեք թարթիչների ներկի խոզանակը
Երբ խոզանակն անընդհատ մտցնում և հանում եք՝ սրվակի մեջ օդ է ներթափանցում, ինչն էլ չորացնում է թարթիչների ներկը:
Մի չարաշահեք տոնային քսուքը
«Մեզանից շատերը թեև կարիք չունեն տոնային քսուք օգտագործելու, սակայն ամեն օր տարածում են այն դեմքին. սա ոչ միայն վնասում է մաշկը, այլև՝ փչացնում մաշկի բնական տեսքը: Այն կարող եք տարածել դեմքի միջին հատվածներում՝ քթի և բերանի հատվածներում»,- խորհուրդ է տալիս Սոլեյմանին:
Ինչպե՞ս ներկել հոնքերը
«Հոնքերին մատիտ քսելուց առաջ՝ համոզվեք, որ այն սուր է, ապա շատ բարակ գծով քսեք մատիտը հոնքերին՝ մազերի բնական ուղղությամբ»,- ասում է դիմահարդարը:
Մի չարաշահեք շրթներկը
«Շուրթերի եզրագծերը մատիտով ընդգծելուց անմիջապես հետո ականջի փայտիկով փորձեք այն բարակացնել, հաստ և ընդգծված եզրագծերն այնքան էլ գեղեցիկ չեն»,- նշում է Սոլեյմանին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը