Նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լուսային առկայծումով սելֆիները ունակ են էպիլեպտիկ շոկ առաջացնել:
Կանադացի գիտնականները ներկայացրել են անչափահաս աղջկա մի օրինակ, որի գլխուղեղում էպիլեպսիային բնորոշ ակտիվացում է նկատվել այն բանից հետո, երբ նա ինքն իրեն լուսանկարել է լուսային առկայծումով: Բժիշկների խոսքով՝ ամենայն հավանականությամբ, դա ինքնատիպ էպիլեպսիա է, որի ժամանակ սրացումներ են երևան գալիս լույսի վառ առկայծումների դեպքում: Տվյալ դեպքը բժիշկները անվանել են «սելֆի-էպիլեպսիա», գրում է Daily Mail-ը: