Գիտնականները հաճախ մեզ ուրախացնում են զարմանալի և կարևոր հայտնագործություններով: Այսպես օրինակ՝ վերջերս Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները պարզել են, թե ինչպես է պետք երկարացնել և ավելի լավը դարձնել մեր ծնողների կյանքը: Բաղադրատոմսը շատ պարզ է:
Պարզվում է, միայնությունն առանցքային դեր է խաղում ծերացման և դրան զուգորդող մահացության գործընթացի վրա: Գիտնականները հետևել են 1600 տարեց մարդկանց վիճակին, որոնց միջին տարիքը կազմել է 71 տարեկան: Չեն դիտարկվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են առողջությունը և սոցիալ-տնտեսական կարգավիճակը: Միայն մենության փաստը:
Հետազոտության 6 տարիների ընթացքում մահացել են միայնակ մասնակիցների 23 տոկոսը և ընդամենը 14 տոկոսն այն մարդկանցից, ում պարբերաբար այցելել են հարազատները:
Ինչքան ավելի մեծ է դառնում մարդը, այնքան ավելի շատ է նշանակություն տալիս ընտանիքի հետ հարաբերություններին: Այն ժամանակ, երբ երեխաները և թոռները սկսում են տարեցների հետ շփվելու ավելի քիչ կարիք ունենալ:
Ընդհանուր առմանբ, տարեց մարդիկ ավելի համբերատար են ընկերների և հարազատների թերությունների նկատմամբ: Նրանք միշտ պատրաստ են կիսվել փորձով և իմաստությամբ երիտասարդների հետ:
Մենք առաջինն ենք վազում խորհուրդ հարցնելու մայրիկներից, հայրիկներից, տատիկներից և պապիկներից, կամ ուղղակի անհրաժեշտություն ենք զգում լինել նրանց գրկում: Դրա համար կարևոր է հիշել, թե ինչքան շատ ժամանակ են նրանք տվել և մինչև հիմա տալիս մեզ և ինչքան շատ են զգում ուշադրության և հոգատարության կարիք: Մենք կարող ենք այնպես անել, որպեսզի երկարացնենք և երջանիկ դարձնենք նրանց կյանքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը