Fithacker.ru կայքը գրում է, որ տնտեսական օճառը կարող է օգտագործվել մի շարք պատճառներով։
Երկար և հաստ մազերի դեպքում այն կօգնի ազատվել թեփից
Մազերը լվացեք տնտեսական օճառով, ապա՝ մի քանի կաթիլ քացախով։ Սա հատկապես խորհուրդ է տրվում այն կանանց, ովքեր յուղոտ մազեր ունեն։
Դեպիլյացիայից հետո մաշկը լվացեք տնտեսական օճառով
Սա կհանգստացնի նուրբ մաշկի գրգռումը։
Մաշկը երիտասարդացնելու նպատակով շաբաթվա ընթացքում երկու անգամ լվացեք այն տնտեսական օճառով։ Ապա դեմքին մանկական կրեմ քսեք։
Տնտեսական օճառով թրջված ավելը, որը պատրաստված է կեչու ճյուղերից, հրաշալիորեն մաքրում է մաշկը։
Տնտեսական օճառը կարող է օգնել մրսածության դեպքում, եթե քայլեր ձեռնարկեք առաջին ախտանշանների հայտնվելու դեպքում։ Օճառով լուծույթ պատրաստեք, թրջեք բամբակը, մի փոքր քսեք քթանցքերին։
Տնտեսական օճառն օգնում է ոտքերի սնկային հիվանդությունների դեպքում
Կարող եք ախտահարված հատվածին տնտեսական օճառ քսել, ապա մշակել յոդով։
Ատամի խոզանակը մաքրելու համար
Կարող եք այն մշակել տնտեսական օճառի լուծույթով։
Տնտեսական օճառի լուծույթն օգնում է այտուցների և կապտուկների դեպքում
Լուծույթը քսեք մաշկի ախտահարված հատվածին։ Օրվա ընթացքում մի քանի անգամ կրկնեք այս պրոցեդուրան։
Թարախակույտից ազատվելու համար
1։1 հարաբերակցությամբ խառնեք սոխը, տնտեսական օճառն ու շաքարը։ Քնելուց առաջ քսեք ախտահարված հատվածին և փաթաթեք թանզիֆով։
Տնտեսական օճառը կօգնի ոտնաթաթի կոշտացած լինելու դեպքում
2 լիտր ջրին ավելացրեք 1 թեյի գդալ սոդա, 1 ճաշի գդալ մանրացված տնտեսական օճառ, ոտքերը դրեք լուծույթի մեջ։
Տնտեսական օճառը կօգնի արևային այրվածքի դեպքում
Ախտահարված հատվածին տնտեսական օճառ քսեք, թողեք չորանա։ Սա օգնի խուսափել մաշկի կարմրությունից և պղպջակներից։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը