Գեյմեր տղամարդիկ սովորաբար ավելի երկար են սեքսով զբաղվում և հազվադեպ են բախվում վաղաժամ սերմնաժայթքման խնդրի հետ: Այս մասին հայտնել են Sapienza University-ի (Իտալիա) գիտնականները: Հետազոտության ընթացքում նրանք հարցում են իրականացրել 18-50 տարեկան 396 տղամարդկանց շրջանում։ Կամավորների ավելի քան երկու երրորդը գեյմերներ էին, որոնք ամեն օր մեկական ժամ կամ ավելի երկար տեսախաղեր էին խաղում։ Կամավորները պատասխանել են ինտիմ կյանքի մասին հարցերին։
Գիտնականները պարզել են, որ այն տղամարդիկ, որոնք ամեն օր խաղում են տեսախաղեր, ավելի հազվադեպ են վաղաժամ սերմնաժայթքման հետ կապված խնդիրներ ունենում։ Սակայն, մասնագետների կարծիքով, հարցն այն չէ, որ գեյմերները ինչ-որ յուրահատուկ հմտություններ ունեն, այլ այն, որ տեսախաղերի պատճառով նրանց մոտ կորում է սեքսի հանդեպ հետաքրքրությունը։ Եվ նման տղամարդկանց ինտիմ կյանքում պարզապես ավելի քիչ կիրք կա։
Գիտնականների խոսքով, տեսախաղերի հանդեպ սերը կարող է հանգեցնել հիպերպրոլակտինեմիայի, որը նվազեցնում է սեռական ցանկությունը։ Բացի դրանից, հնարավոր է սեքսի հանդեպ հետաքրքրության կորուստը ու վաղաժամ սերմնաժայթքման վտանգի նվազումը պայմանավորված է նրանով, որ գեյմերների մոտ խաղի ընթացքում շատ դոֆամին է արտադրվում, որը կապված է բավականության հետ։