
Օտագոյի համալսարանի նորզելանդացի գիտնականները առաջին անգամ ապացուցել են, որ աղավնիներն ունակ են տարբերակել գրված բառերը:
Նրանք ապացուցել են, որ թռչուններն ունակ են ընթերցելիս ցուցադրել խորհրդանիշների «ուղղագրական» հատկությունները, որոնք ավելի վաղ հայտնաբերվել են պավիանների մոտ:
Փորձի ժամանակ թռչուններին սովորեցրել են կտուցով դիպչել անգլիական 4 տառերից բաղկացած բառերին (ասենք՝ URSP), երբ նրանք կհայտնվեն էկրանին: Գիտնականներն աստիճանաբար մեծացրել են բառերի թիվն ու թռչուններին հարկադրել են սովորել մինչև 58 բառ: Նման արդյունքի հասել է Q35 թռչունը, իսկ մնացած թռչունները սովորել են միջին հաշվով 43 բառ, հաղորդում է PNAS պարբերականը: