
Nature պարբերականի փոխանցմամբ՝ գիտնականների միջազգային խումբը պարզել է Պլուտոնի վրա սրտի տեսքով սառցադաշտի առաջացման պատճառը, որը լուսանկարել է New Horizons միջմոլորակային կայանը:
Սառցադաշտը գոյացել է գաճաճ մոլորակի մակերևութային առանձնահատկությունների ու մթնոլորտային գործընթացների համակցմամբ (խորը խառնարանները արագացնում են սառույցի սառչելը): Դա մասնավորապես վերաբերում է սառած ազոտի և մեթանի ու ածխածնի օքսիդի խառնուրդին:
Սառցադաշտի լայնությունը կազմում է ավելի քան 1000 կիլոմետր, իսկ խորությունը՝ 4 կիլոմետր: Պլուտոնի վրա հսկա սրտի գոյացումը բացատրելու համար գիտնականներն իրականացրել են 50.000 երկրային տարում Պլուտոնի վրա սառցե ծածկույթի քիմիական բաղադրատարրերի փոփոխման համակարգչային մոդելավորում: Ստացված տվյալները գիտնականներին հիմք են տվել ենթադրելու, որ Պլուտոնի վրա գտնվող շատ սառցադաշտեր կանհետանան առաջիկա տասնամյակներին: