Յուրաքանչյուր կին գիտի, որ դիմահարդարումը պետք է անպայման ներդաշնակ լինի հագուստի ոճի, տարվա եղանակի, ինչպես նաեվ օրվա եվ իրավիճակի հետ: Հիշում ենք նաեվ դիմահարդարման հիմնական կանոնը՝ աչքերն ընդգծելիս, շուրթերն ավելի մեղմ պետք է ներկել եվ հակառակը: Ամառային դիմահարդարումը պետք է լինի հազիվ նկատելի, թեթեվ եվ բնական: Այն պետք է բավարար չափով պաշտպանի մաշկը արեվից եվ լինի ջրակայուն: Բայց դրա հետ մեկտեղ, ամառային դիմահարդարումը չպետք է խանգարի մաշկի՝ թթվածնով հարստացմանը:
Տոնային կրեմ
Մաշկային շնչառությունը հեշտացնելու համար, ամռանն ավելի լավ է հրաժարվել տոնային կրեմից: Բայց եթե ձեր մաշկը պրոբլեմատիկ է եվ նման հնարավորություն չկա, ապա մաշկի թերությունները թաքցնելու համար շտկող միջոց օգտագործեք:
Տոնային կրեմը պետք է քսել մաքուր մաշկին, այդպես դիահարդարումն ավելի երկար կպահպանվի: Դրա համար նախ մաշկը մաքրեք տոնիկով եվ քսեք խոնավեցնող կրեմ, ապա նոր՝ տոնային կրեմը, որպեսզի այն հավասարաչափ բաշխվի: Տոնային կրեմը քսելուց հետո պետք է այն լավ տարածել ճակատի, կզակի շրջանում եվ ականջների մոտ, իսկ եթե ձեր հագուստը դեկոլտեով է, չմոռանաք տոնավորել նաեվ կուրծքը:
Դիմափոշի
Տոնային կրեմը սպունգով կամ մատներով մաշկի վրա հավասարաչափ տարածելուց հետո, պետք է վրայից թեթեվ դիմափոշի քսել: Դիմափոշու հիմնական դերը մաշկի փայլն անցկացնելն է: Այն օգնում է նաեվ ծածկել մաշկի մանր թերությունները, բշտիկները, անոթային աստղիկները, լայնացած երակները: Դիմափոշին ե՛վ պաշտպանում է ծակոտիները քաղաքային փոշուց, ե՛վ դեմքին տալիս է ավելի խնամված տեսք: Բայց չոր մաշկի դեպքում ավելի լավ է ընդհանրապես հրաժարվել դիմափոշուց:
Ստվերաներկ
Ամռանը դիմահարդարման համար ավելի լավ է կիրառել հազիվ նկատելի, բնական երանգների ստվերաներկեր: Խորհուրդ չի տրվում օգտագործել հեղուկ ստվերաներկ, քանի որ բարձր ջերմաստիճանի պայմաններում այն արագ կուտակվում են կնճիռներում եվ ծակոտիներում:
Ստվերաներկերի ամառային երանգները
Մանուշակագույն, կապույտ, երկնագույն, կանաչ, բեժ, մարմնագույն, բաց դարչնագույն, արծաթագույն, ոսկեգույն, դեղին:
Ստվերաներկն ըստ աչքերի գույնի
Եթե ձեր աչքերը շագանակագույն են, օգտագործեք վառ գույներ: Ցերեկային դիմահարդարման համար ընտրեք ոչ այնքան հագեցած գույներ, ինչպիսիք են՝ մոխրագույնը, շագանակագույնը, ոսկեգույնը: Ամռանը, երեկոյան դիմահարդարման համար իդեալական տարբերակ է շագանակագույն ստվերաներկը՝ աչքերի սեվ եզրագծի հետ, որը մաշկի վրա ավելի գեղեցիկ է նայվում՝ արեվայրուքի դեպքում:
Մոխրաերկնագույն եվ մոխրագույն աչքերն ավելի արտահայտիչ տեսք կունենան, եթե օգտագործեք ոսկեգույն, վարդագույն, ինչպես նաեվ մոխրագույն եվ բաց յասամանագույն ստվերաներկեր:
Կանաչ աչքերի դեպքում նախընտրելի են բեժ, վարդագույն, ոսկեգույն երանգներով ստվերաներկերը: Յասամանագույն տվերաներկը Ձեր հայացքին յուրահատուկ խորություն կհաղորդի, եթե աչքերը եզրագծեք մանուշակագույն եվ բրոնզե դարչնագույն մատիտով:
Թարթիչներ
Ամառային դիմահարդարման համար շատ տեղին է ջրակայուն տուշը: Այն կարելի է օգտագործել ինչպես ծովափին, այնպես էլ զբոսանքի գնալիս: Բայց մի մոռացեք, որ երեկոյան տուշը պետք է մաքրել: Դրա համար ձեզ պետք կգա աչքերի դիմահարդարումը մաքրող միջոց: Կարելի է օգտագործել նաեվ արհեստական թարթիչներ:
Շուրթեր
Ամռանը շուրթերի զգայուն մաշկը պետք է խոնավեցնել եվ սնուցել(ընդ որում դա պետք է անել տարվա ցանկացած եղանակի): Ամառային դիմահարդարման համար ցանկալի է օգտագործել շուրթերի փայլ կամ կիսաթափանցիկ շրթներկ՝ փայլով: Արեվի տակ փայլող նուրբ վարդագույն շուրթերն իդեալական են ամառվա համար: