Ինչպես փոքրացնել այտերը
Advertisement 1000 x 90

Ինչպես փոքրացնել այտերը

Այտերը փոքրացնելու միջոցներ ձեռնարկելիս պետք է հաշվի առնել հենց նրանց առաջացման պատճառները, ուստի անհրաժեշտ է առաջին հերթին հետևել սեփական քաշին, օգտագործել շատ մրգեր և բանջարեղեն, ուղղել պարանոցը, չկախել գլուխը, իսկ քնելիս խորհուրդ է տրվում գլխի տակ դնել ոչ մեծ գլանաձև բարձ:

Վարժություններ՝ այտերը փոքրացնելու համար

Ընդունեք կանգնած կամ նստած դիրք, ձգեք ողնաշարը և պարանոցը, բարձրացրեք գլուխը, իսկ հետո այն պտտեք հերթով դեպի աջ և ձախ: Վարժությունն իրականացրեք ոչ պակաս քան 20 անգամ՝ մեկ մոտեցման ընթացքում, կրկնեք օրական երեքից հինգ անգամ:

Մերսում՝ այտերը փոքրացնելու համար

Օգտակար է կատարել այտերի ինքնամերսում օրական մի քանի անգամ: Դուք կարող եք օգտագործել դրա համար երկու մերսման հնարք:

l) Ձեռքի բութ մատներով աննշան սեղմումով շարժվեք ստորին ծնոտից դեպի ականջի խեցիներ:

2) Մատների ծայրերով արագ, թեթև շարժումներով հարվածեք այտերի ստորին հատվածին:

Ջրային պրոցեդուրաներ այտերի համար

Դուք կարող եք հասնել լավ արդյունքների՝ կիրառելով նաև ջրային պրոցեդուրաներ (այդ թվում կոմպրեսներ): Առավոտյան և երեկոյան կարելի է շփել այտերը սառը ջրով, ավելի լավ է՝ հատուկ բուսական թուրմով, որը ցանկության դեպքում կարելի է պատրաստել տնային պայմաններում (թուրմի մեջ կարող է մտնել երիցուկ, եղեսպակ, անանուխ, սրոհունդ, լորենու ծաղիկներ կամ հազարատերևուկ):

Եթե այն պատրաստում եք տանը, հիշեք որ մեկ ճաշի գդալին պետք է ավելացնել մեկուկես բաժակ եռացրած ջուր, այս խառնուրդը պետք է թրմել 20-25 րոպե: Մի մոռացեք, որ թուրմը կարելի է պահել սառնարանում՝ միայն երեք օր:

benice.am