3 մթերք, որով չի կարելի ծարավը հագեցնել շոգ եղանակին. med.news.am
Advertisement 1000 x 90

3 մթերք, որով չի կարելի ծարավը հագեցնել շոգ եղանակին. med.news.am

Շոգ եղանակին մենք փորձում ենք ծարավը հագեցնել ձեռքի տակ հայտնված ցանկացած հեղուկով։ Բայց կան հեղուկներ, որոնք այդ նպատակի համար կտրականապես հարմար չեն։

Կոֆեին

Սուրճն ու կոֆեին պարունակող մյուս ըմպելիքները իրականում նպաստում են օրգանիզմից հեղուկը դուրս բերելուն։ Այլ կերպ ասած՝ դրանք ոչ միայն չեն օգնում հագեցնել ծարավը, այլև ջրազրկում են օրգանիզմը, ինչը ամառային շոգին կարող է շատ վտանգավոր լինել։ Եթե դուք բավականաչափ ջուր եք խմում, ապա օրվա ընթացքում կարող եք հանգիստ խմել նաև երկու բաժակ սուրճ կամ 200 մգ կոֆեին։ Բայց եթե շատ ջուր չեք խմում, չարժե ծարավը հագեցնել սուրճի օգնությամբ՝ արդյունքը հակառակը կլինի։

Գազավորված ու քաղցր ըմպելիքներ

Գազավորված ու քաղցր ըմպելիքները, որոնք շաքար են պարունակում, նույնպես չեն օգնի հագեցնել ծարավը։ Խմելով դրանք՝ Դուք շուտով նորից ուժեղ ծարավ կզգաք, իսկ օրգանիզմը կստանա ավելորդ մեծ քանակության կալորիաներ, ու արյան մեջ գլյուկոզայի քանակը կբարձրանա։

Աղի ըմպելիքներ

Շոգին փոքր քանակության աղը չի խանգարում։ Բայց եթե մեծ քանակության աղի ըմպելիքներ խմեք՝ դուք ավելի կծարավեք։ Չարժե նաև մոռանալ, որ աղն օրգանիզմի մեջ է պահում հեղուկը։ Շատերը ամռան շոգին բախվում են վերջույթների այտուցների խնդրին՝ նրանց առհասարակ խորհուրդ չի տրվում աղի ըմպելիքներ խմել։

Հիշեցնենք, որ տարվա ցանկացած եղանակի ծարավը հագեցնելու լավագույն միջոցը մեկ բաժակ մաքուր ջուր խմելն է։

med.news.am