
ԱՄՆ-ից և Իսրայելից մասնագետների խումբը, օգտագործելով 3D մոդելավորում և ռենտգենյան ճառագայթում, վերծանել է հին հրեական ձեռագիրը, որը բացելու համար եղել է չափազանց փխրուն:
Հին փաստաթուղթը հայտնաբերվել է 1970 թվականին: Դա եղել է այրված Էյն-Գեդի սինագոգում գտնված հին մագաղաթե գալարի վերջին կտորը:
Ճակատագրի հեգնանքով` այնտեղ նկարագրված է, թե ինչպես անել զոհաբերության կրակը Հին Կտակարանի աստվածությանը չզայրացնելու համար: