Լոս Անջելեսի Dolby Theatre համերգասրահում կայացած ՌԴ-ում հայտնի «СКАРТЕЛ» ընկերության հիմնադիր, 46-ամյա գործարար Ալբերտ Ավդոլյանի որդու՝ Գասպարի և «Межрегионсоюзэнерго» ընկերության համասեփականատեր, խոշոր ձեռնարկատեր Էլդար Օսմանովի դստեր` Լոլիտայի հարսանիքին հարսնացուի զգեստի հեղինակն աշխարհահռչակ դիզայներ Զուհաիր Մուրադն է եղել: Վերջինս Instagram-ի իր էջում հարսանիքից տեսանյութ է հրապարակել` դրան կից կատարելով հետևյալ գրառումը.
«Շնորհավոր, գեղեցիկ զույգ` Գասպար և Լոլա: Այնքան ուրախ եմ, որ ես իմ գեղեցիկ երանգն եմ ավելացրել այս անմոռանալի երեկոյին»։