
Բոլորս ինչ-որ ժամանակ ունեցել ենք զգացողություն, որ մեզ հետևում են: Հենց այդ զգացողությունն էլ գիտնականները անվանում են «վեցերորդ զգայարան»:
Բրիտանացի գիտնականները հայտարարել են, որ իրենց հաջողվել է լուծել այդ հանելուկը: Նրանց խոսքերով՝ մարդն իր զարգացման ամենավաղ փուլից հետևում է իր խոսակցի հայացքին, ինչպես նաև իր կողքին գտնվող բոլոր կենդանի էակների դիմախաղին: Հետևելով հայացքի ուղղությանը, ինչպես նաև այլ նշանների, մեր նախնիները ճանաչել են պոտենցիալ սպառնալիքը:
Այդ մեխանիզմը պահպանվել է մինչև այժմ: Նույնիսկ դա չնկատելով, մեր ուղեղը գրանցում է շրջապատողների «հայացքը»: Ինչպես ցույց են տվել վերջին հետազոտությունները, մարդը կարող է դա չնկատել: Այդ տեղեկատվությունը պարզապես համարվում է ծայրամասային տեսողություն և գրանցվում է հիշողությունում: