Մտածե՞լ եք բնական միջոցներով գեղեցիկ, հարթ և փայլուն մաշկ ունենալու մասին: Եթե այո, ապա healthylifetricks կայքի առաջարկած քրքումի (Куркума, Cúrcuma) դիմակը ձեզ համար է:
Ամենայն հավանականությամբ, լսել եք քրքումի և դրա օգտակար հատկանիշների մասին: Սակայն չգիտեք, որ քրքումն ունի հզոր հակաօքսիդանտ, խոնավեցնող և հակատարիքային հատկանիշներ: Բացի այդ, այն պարզապես հրաշալի սնուցող միջոց է դեմքի մաշկի համար: Քրքումը կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը՝ այսպիսով օգնելով յուղոտ մաշկ ունեցող մարդկանց: Քրքումը լավացնում և վերականգնում է մաշկը:
Քրքումի դիմակ
Բաղադրություն
1թ/գ քրքումի փոշի
1թ/գ յոգուրտ
1թ/գ մեղր
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները դրեք տարայի մեջ և խառնեք այնքան, մինչև խիտ խյուսանման զանգված ստանաք: Նախօրոք մաքրեք դեմքը լոսյոնով և դիմակը դրեք: Դիմակը 20-30 րոպե թողեք դեմքին, ապա լվացեք գոլ ջրով:
Շաբաթական առնվազն 3-4 անգամ օգտագործեք այս դիմակը՝ լավագույն արդյունքի հասնելու համար: 2 շաբաթ անց դեմքը կփափկի, կդառնա ավելի գեղեցիկ, և ձեր մաշկն ավելի երիտասարդ տեսք կունենա:
Ցուցում. Եթե ալերգիա ունեք բաղադրիչներից որևէ մեկի հանդեպ, ցանկալի է խուսափել այս դիմակից: Անգամ ալերգիաներ չունենալու դեպքում ցանկալի է դիմակը փորձել մաշկի միայն մի փոքր հատվածում՝ ալերգիկ ցաներից և կարմրությունից խուսափելու նպատակով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը