Մելանիա Թրամփը կրկին «լռեցրել» է Ֆրանսիայի առաջին տիկնոջը. wnews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մելանիա Թրամփը կրկին «լռեցրել» է Ֆրանսիայի առաջին տիկնոջը. wnews.am

Երեկ Ֆրանսիան նշում էր ազգային գլխավոր տոնը՝ Բաստիլիայի գրավման օրը։ Ֆրանսիայի նախագահի հրավերով Փարիզում էին ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը։

Դոնալդ Թրամփն ու Մելանիա Թրամփը Փարիզ էին մեկնել տոնի նախօրեին։ Այցի առաջին օրը նրանք եղան մանկական հիվանդանոցում, որից հետո ընթրեցին Էյֆելյան աշտարակի ռեստորանում։

Երեկ զույգը ներկա է եղել տոնին նվիրված շքերթին։ Մելանիա Թրամփը կրկին կարողացել է իր կերպարով հիացնել նորաձևության քննադատներին և «լռեցնել» Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնին։

Նա ներկայացել է Valentino-ի սպիտակ, ծաղկային պրինտով զգեստով, իսկ լայն երկնագույն գոտին համադրել դասական լոդոչկաներով։

Ֆրանսիայի առաջին տիկինը հագել է Louis Vuitton-ի ծովային գույնի կիսաշրջազգեստ և պիջակ է կրել։

wnews.am