Մեր մաշկի վիճակի վրա ազդում են ոչ միայն սնունդն ու ուլտրամանուշակագույն ճառագայթները, այլև մի շարք այլ գործոններ, որոնցից շատերի մասին դուք անգամ չեք կասկածում:
Օդորակիչներ
Ամռանը շատ շենքերում օդորակիչներ են օգտագործում: Այո´, դրանք իսկապես օգնում են շոգն ավելի հեշտ հաղթահարել, սակայն մաշկի վրա կործանարար ազդեցություն են ունենում: Բանն այն է, որ օդորակիչները օդից խոնավությունը «խլում» են, որի հետևանքով մաշկը չորանում է և ջրազրկվում: Եթե անհնար է առանց օդորակիչի, ապա ավելի հաճախ օգտագործեք խանավեցնող կրեմներ և ավելի շատ ջուր խմեք:
Կոնտակտային լինզաներ
Որքան էլ տարօրինակ է, կոնտակտային լինզաներ դնելը նույնպես բացասաբար է ազդում դեմքի մաշկի վիճակի վրա: Բանն այն է, որ լինզաները դնելիս կամ հանելիս մարդիկ հպվում են աչքերի շրջակայքի նուրբ մաշկին, որը նպաստում է բազմաթիվ մանր կնճիռների առաջացմանը: Նրանց, ովքեր լինզա են օգտագործում, խորհուրդ է տրվում պարբերաբար խոնավեցնել աչքերի շրջակայքի մաշկը:
Գաջեթներ
Գաջեթների օգտագործումը ևս արագացված ծերացման լուրջ գործոն է համարվում: Պլանշետների, հեռախոսների և համակարգիչների հետ մշտական շփման դեպքում դեմքի վրա ավելի արագ են հայտնվում սագի թաթիկները և միմիկայի կնճիռները, ինչը կապված է էկրանին նայող, հատկապես ընթերցող և պատկերներ դիտող մարդու դիմային մկանների տարբեր խմբերի լարվածության հետ:
Սուրճ
Սուրճի սիրահարներին նույնպես խորհուրդ է տրվում ուշադիր հետևել դեմքի մաշկին: Սուրճն օրգանիզմից հեղուկը դուրս է բերում` ջրազրկում առաջացնելով: Արդյունքում մաշկը դառնում է գունատ, չոր, առաձգականությունն արագ է կորցնում: Եթե սուրճ եք խմում, մի´ մոռացեք ավելի շատ ջուր օգտագործել: