«Արյուն լողավազանում»՝ ջրագնդակի մի մրցաշարի ոչ պաշտոնական անունն է, որը տեղի է ունեցել Հունգարիայի և ԽՍՀՄ հավաքականների հանդիպման ժամանակ, 1956 թ., հայտնի բուդապեշտյան իրադարձություններից մեկ ամիս անց:
Մրցմանը հունգարացիները չարացած էին:
Տարբեր հարցազրույցների ժամանակ հունգարացի մարզիկները վիրավորել, հայհոյել են խորհրդային մարզիկներին: Հունգարացի լողորդ Էրվին Զադորը հիշում է. «Մեր պլանը շատ պարզ էր. խաղում ենք, իսկ նրանք պատերազմում: Մենք ռուսերենով նրանց հայհոյում էինք, իսկ նրանք մեզ հարվածում»:
Հունգարացիները հրահրեցին և հաղթեցին: Մի պահ խորհրդային լողորդ Վալենտին Պրոկոպովը չդիմացավ և բռունցքով հարվածեց Զադորին: Նրա քունքից արյուն էր հոսում, բայց Զադորը խաղը չկանգնեցրեց, նա շարունակում էր իր արյամբ ջրի գույնը փոխած ավազանում խաղալ:
Խաղի կազմակերպիչները ստիպված եղան ոստիկաններ կանչել, խաղը դադարեցվեց, իսկ հաղթանակը շնորհվեց Հունգարիայի հավաքականին: Հանդիսատեսը դուրս էր եկել տրիբունաներից և թքելով ջրի մեջ, ամոթանք էր տալիս խորհրդային երկրի մարզիկներին, բացականչելով հակախորհրդային լոզունգներ:
Նշենք, որ խաղը տեղի է ունեցել Մելբուրնում, Ավստրալիա, 1956 թ. դեկտեմբերի 6-ին՝ օլիմպիական խաղերի ժամանակ:
Умный Журнал Facebook-յան էջից