Այս տարվա Շնոբելյան մրցանակակիրները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Այս տարվա Շնոբելյան մրցանակակիրները

Մասաչուսեթս նահանգում՝ Հարվարդի համալսարանում, տեղի է ունեցել Շնոբելյան ամենամյա մրցանակաբաշխությունը՝ Նոբելյան մրցանակի կատակ նմանօրինակը:

Շնոբելյան մրցանակի է արժանացել կենսաբան Ահմեդ Շաֆիքը, որը պարզել է, որ պոլիեսթերից ներքնազգեստը լավ հակաբեղմնավորիչ է:

Հունգարացի, իսպանացի, շվեդ և շվեյցարացի հետազոտողների խումբը պարգևատրվել է ֆիզիկայի ոլորտի մրցանակով: Նրանք ապացուցել են, որ շնաճանճերը չեն նստում սպիտակ ձիերի վրա նրանց աչքերի կառուցվածքի առանձնահատկությունների պատճառով:

Քիմիայի ոլորտում Շնոբելյան մրցանակի է արժանացել Volkswagen կոնցեռնը մեքենաների ծրագրային ապահովման համար, որը թույլ է տալիս շրջանցել ԱՄՆ էկոլոգիական խիստ նորմերը: Գերմանացիները Շնոբելյան մրցանակ են ստացել նաև բժշկության ոլորտում: Նրանք ապացուցել են, որ հնարավոր է թեթևացնել քորը մարմնի մի մասում՝ հայելու մեջ նայելով հակառակ կողմը քորելով:

Հոգեբանության ոլորտում մրցանակ է ստացել գիտնականների միջազգային խումբը, որոնք պարզել են, որ ամենահմուտ ստախոսները երիտասարդներն ու դեռահասներն են:

Կենսաբանության ոլորտում հաղթել են Չարլզ Ֆոսթերը և Թոմաս Թուեյթեսը: Առաջինն առանձնացվել է փորսուղի, ջրասամույրի, աղվեսի և եղջերուի դերի մեջ մտնել փորձելու համար, երկրորդը՝ այծերի մեջ 3 օր ապրելու համար:
91349718_whatsubject

Մարդկային ընկալման աշխատանքը պարզելու համար մրցանակ են ստացել ճապոնացի գիտանականները, որոնք պարզել են, որ առարկաներին գլխիվայր իր ոտքերի արանքից նայելու դեպքում դրանք ավելի մոտ են թվում:

Շնոբելյան մրցանակը շնորհվում է ամեն տարի՝ 1991 թվականից ի վեր, գիտական նվաճումների համար, որոնք սկզբում ծիծաղ են առաջացնում, այնուհետև ստիպում խորհել։  Այս մասին հայտնում է meganewsweb.com-ը: