Օրհան Փամուկի նախկին հայ սիրուհին կրկին ուշադրության կենտրոնում է. arevelk.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Օրհան Փամուկի նախկին հայ սիրուհին կրկին ուշադրության կենտրոնում է. arevelk.am

900full-karolin-fisekci

Թուրքական մամուլն անդրադառնում է ծագումով հայ նկարչուհի Կարոլին Ֆիշեքչըի հերթական քայլին: Վերջինս թուիթերյան իր էջում հայհոյել է «Վաթան» պարբերականի սյունակագրին՝ նրա գրած մի հոդվածի պատճառով, որը վերաբերվում էր օրերս Ստամբուլում քաղցկեղից մահացած թուրք հայտնի դերասան և պրոդյուսեր Թարըք Աքանին: Սյունակագիրն անդրադարձել է թուրքական կինոյի աստղերից Թարըք Աքանին, նշելով, որ վերջինս 1980-ականներին խոշտանգվել է ոչ թե քաղաքական նկատառումներով, այլ՝ անձնական: Ըստ լրագրողի, Թարըք Աքանի խոշտանգումը պատվիրել է նրա կինը, որը բարձրաստիճան զինվորականի սիրուհի է եղել:

tar

Թուրքական կինոյի աստղերից Թարըք Աքանը:

Դերասանի մահվանից ընդամենը օրեր հետո գրված այդ հոդվածը հունից հանել է հայ նկարչուհուն. նա լրագրողին անվանել է մարմնի այլ օրգաններով մտածող մեկը:

n_11164_1

Հիշեցնենք, որ առաջին անգամ չէ, որ Թուրքիայում բնակվող հայ նկարչուհի Կարոլին Ֆիշեքչըն հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում. եթե մամուլը ժամանակին անդրադառնում էր նրա բաց ու սկանդալային նկարչությունը, ապա հետագայում սկսեց քննարկել Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի հետ նկարչուհու սիրավեպը, իսկ նրանց բաժանումից հետո՝ Ֆիշեքչըի կողմից Փամուկին հետապնդելն ու նրա մասին ամեն առիթով խոսելը: Չնայած Օրհան Փամուկի գրասենյակը չի ժխտել գրողի և նկարչուհու նախկին կապը, սակայն գրասենյակային փաստաբանը գրավոր կերպով Կարոլին Ֆիշեքչըին  զգուշացրել է այլևս չշահարկել գրողի անունը:

karoll

Հայ ժամանակակից նկարչուհին: