Սեքսը կօգնի խուսափել ծերունական թուլամտությունի՞ց. med.news.am
Advertisement 1000 x 90

Սեքսը կօգնի խուսափել ծերունական թուլամտությունի՞ց. med.news.am

Բարձր սեռական ակտիվությունը կարող է կանխորոշել մտավոր ունակությունների պահպանումը տարեց հասակում, այսպես են համարում Քովեթրիի ու Օքսֆորդի համալսարանների հոգեբանները։

Քանի որ թուլամտության բուժման հուսալի միջոցներ չկան, դրա դեմ պայքարի հիմքում վաղ ախտորոշումն ու կանխարգելումն են։ Հայտնի է, որ տարեց հասակում մտավոր անկման ցուցիչներ կարող են ծառայել ֆիզիկական ու սոցիալական ակտիվության մակարդակները՝ օրինակ քայլելու արագությունն ու նախասիրությունները հումորի ոլորտում։ Նվազ հասկանալի է, թե ինչպես է հիվանդության զարգացման հավանականության հետ կապակցված սեռական կյանքը։

Համալիր գնահատականի համար նոր հոդվածի հեղինակները օգտագործել են Ադդենբրուքյան մտավոր սանդղակը III (ACE-III) ՝ այս մեթոդաբանությունը թույլ է տալիս արագ գնահատել նաև ուշադրությունը, խոսքն ու տեսողական տարածական ֆունկցիաները։

Փորձարկմանը մասնակցել է 73 առողջ կամավոր՝ միջինը 61․6 միջին տարեկան։ ACE-III անցնելուց բացի նրանք լրացրել են հարցաթերթիկ իրենց առողջության ընդհանուր վիճակի ու կենսակերպի մասին, նշել, թե վերջին 12 ամիսներին  որքան հաճախ են զբաղվում մաստուրբացիայով, պետտինգով կամ սեքսով (երբեք, ամեն ամիս կամ ամեն շաբաթ)։ Որպես սոցիալական ժողովրդագրական չափանիշ՝ հեղինակները դիտարկել են տարիքը, սեռը ու կրթության մակարդակը։ Առանցքային ֆունկցիոնալ փոփոխականի դերում սրտանոթային համակարգի հիվանդությունների առկայությունն է հաշվի առնվել՝ դրանք ասոցացվում են թե մտավոր, թե սեռական կարգավիճակի հետ։ Բացի դրանից հարցման մասնակիցների կյանքի որակը հետազոտել են դեպրեսիայի սանդղակի (CES-D) ու CASP-19-ի հարցաթերթիկի օգնությամբ։

Արդյունքները ցույց են տվել, որ վերջին մեկ տարում սեռական գործողությունների բացակայության մասին հայտնել են միայն կանայք (թվով տասը մարդ)։ Միաժամանակ տղամարդկանց շրջանում ավելի հազվադեպ էր հանդիպում ամենամսյա հաճախությունը՝ 34,6%-ի մոտ։ Ամենամեծաքանակը «ամենշաբաթյաների» ենթախումբն էր, տարբեր սեռերի ներկայացուցչները այդ ենթախմբում մոտավորապես հավասար էին բաշխված։ Սեքսի լրիվ սահմանափակումը կանխորոշում էր ACE-III-ով ստացած ընդհանուր միավորների նվազում և, այդ թվումխոսքային ակտիվության վատացում, ինչը նկատվում էր նաև  միջին հաճախության դեպքում։ Ամենամսյա ցուցանիշը թույլ կապ ուներ տեսողական – տարածական ֆունկցիաների անկման հետ։ Հիշողության, ուշադրության ու խոսքի առանձին կապ ինտիմ կյանքի հետ չի հայտնաբերվել։

Ստացված տվյալները լրացնում են նախկին դիտարկումներն այն մասին, որ տարեց հասակում սեռական ակտիվության պահպանումը կարող է կանխորոշել մտավոր ունակությունների ավելի բարձր ընդհանուր ցուցանիշ։

med.news.am