Fortune.com-ը գրում է, որ գոյություն ունի աշխատանքների երեք խումբ, որոնց վրա արհեստական ինտելեկտն ազդեցություն է ունենալու։ Այս կարծիքին է «Hearsay Social»-ի գլխավոր տնօրեն Կլարա Շիհը։
Նրա խոսքով՝ առաջին խումբն այն աշխատանքներն են, որոնք գրեթե կվերանան արհեստական ինտելեկտի զարգացման և տարածման արդյունքում։ Այդ խմբում ընդգրկված են այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք են վարորդի աշխատանքը (ավտոմատ շարժիչների շնորհիվ), քիչ կարողություններ պահանջող արտադրական աշխատանքներ (ռոբոտները դուրս կմղեն մարդկանց) և հետազոտական որոշակի աշխատանքներ (իրավաբանի օգնական, և այլն)։ Երկրորդ խումբն աշխատանքներն են, որոնք պահանջում են մարդկային հպում։ Դրանց թվում է, օրինակ, մերսողի աշխատանքը։
Սակայն թվարկված երկու խմբի համեմատ՝ երրորդ խումբը շատ ավելի մեծ է և մարդկանց շատ ավելի մեծ խումբ է ներառում։ Խնդիրն այն է, որ արհեստական ինտելեկտի զարգացման արդյունքում աշխատանքների զգալի հատվածը հսկայական փոփոխությունների է ենթարկվում։
«WealthFront»-ի գործադիր տնօրեն Ադամ Նաշն էլ նշել է, որ ներդրումների ոլորտում ընկերության գլխավոր մասնագետը Բուրթ Մալկելն է՝ տնտեսագետ, ով նաև գրքի հեղինակ է. «Բայց մեր մասնագետներն աշխատում են ծրագրային ապահովումների ստեղծման վրա, որոնց միջոցով մեր 75.000 հաճախորդներից յուրաքանչյուրը կստանա Բուրթի ծառայությունը, բացի տեխնոլոգիայից, որը հասանելի է օրվա ընթացքում 24 ժամ և զուրկ է էմոցիաներից»։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը