Իսլանդիայի ափերի մոտ՝ խորտակված նավում, Advanced Marine Services ընկերության բրիտանացի ջրասուզակները հայտնաբերել են նացիստների 4 տոննա կշռող ոսկին, հայտնում է Daily Mail-ը:
Հաղորդվում է, որ ջրասուզակները հետազոտել են 1939թ. խորտակված գերմանական SS Minden բեռնանավը և հայտնաբերել 4 տոննա ոսկի, որը նացիստները կարող էին վերցնել Հարավային Ամերիկայի երկրների բանկերից:
Նախնական գնահատականների համաձայն՝ ոսկու արժեքը կազմում է մինչև 100 միլիոն դոլար: Հաղորդվում է նաև, որ այդ նավը 1939թ. Բրազիլիայից ուղևորվել է Գերմանիա:
Նավը ջրասույզ անելու հրամանը անձամբ տվել է Ադոլֆ Հիտլերն այն բանից հետո, երբ բրիտանական նավատորմը հայտնաբերել էր նավն ու կարող էր այն ճանկել:
Միևնույն ժամանակ, Իսլանդիայի առափնյա ոստիկանությունը ջրասուզակներին մեղադրել է առանց իշխանությունների թույլտվության որոնողական աշխատանքներ իրականացնելու մեջ:
Բրիտանական կողմը խնդրել է նավի վրա ճեղք անել՝ ոսկով լի արկղը հեռացնելու նպատակով: