Սատուրնի արբանյակներից մեկի վրա սպիրտ է հայտնաբերվել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սատուրնի արբանյակներից մեկի վրա սպիրտ է հայտնաբերվել

Եվ այսպես, սպիրտը հավասար է կյանքի, իսկ կյանքը՝ սպիրտի: Այսպես են գտնում գիտնականները, քանի որ պնդում են, որ եթե արբանյակի վրա թեկուզ մեթիլային սպիրտ է հայտնաբերվել, ապա դա նույնպես կարող է կյանքի աղբյուր հանդիսանալ:

1998 թ. դեպի Սատուրն ուղարկված Կասինի արբանյակը տեղ էր հասել 2004-ին: Սատուրնից բացի, այն սկսեց ճամփորդել նրա 60-ից ավել արբանյակների շուրջը, որոնցից մեկը՝ Էնցելադն էր: Կասինիին հաջողվեց այնքան մոտենալ արբանյակին, որ արտանետվող գազերի նմուշները հասանելի դարձան: Անալիզների արդյունքում պարզ դարձավ, որ արբանյակի սառցե պատյանի տակ գոյություն ունի հսկայական օվկիանոս, որն անգամ տաք է: Օվկիանոսի շերտը 60 կմ է, իսկ տաքանում է միջուկի հաշվին, որը արբանյակի ուղեծրի պատճառով պարբերաբար դեֆորմացվում է՝ ջերմություն արտանետելով: Օվկիանոսի ջերմաստիճանը՝ 90 աստիճան է, որի հաշվին մակերևույթին հայտնվում են գազերի և հեղուկների արտանետումները, որի կազմում առկա է մեթիլային սպիրտը:

Քանի որ մեթիլային սպիրտն ունի օրգանական ծագում, մասնագետները ենթադրում են, որ դա կարող է կյանքի հիմք հանդիսանալ, և միգուցե ոչ շատ հեռավոր ապագայում մարդը կարող է այլմոլորակային կյանքի առաջացման վկան դառնալ:

alkogol.com

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը