4 միջոց՝ ճյուղավորված մազերից մեկընդմիշտ ազատվելու համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

4 միջոց՝ ճյուղավորված մազերից մեկընդմիշտ ազատվելու համար

Adme.ru-ն գրում է, որ մազերի ճյուղավորումն անհանգստացնում է շատ կանանց, հատկապես նրանց, ովքեր երկար մազեր ունեն։ Սննդարար դիմակների պարբերական օգտագործումը կարող է օգնել ոչ միայն կանխարգելել մազերի ճյուղավորումը, այլև առողջացնել մազերը։

1. Ընդեղենով դիմակ. բաղադրիչներ

20 գրամ ընդեղեն

1 թեյի գդալ ձիթապտղի յուղ։

Պատրաստման եղանակը

Բլենդերով մանրացրեք ընդեղենը։

Խառնեք ձիթապտղի յուղի հետ։

Օգտագործման եղանակը

Դիմակը քսեք մազերի ծայրերին, թողեք 20-30 րոպե։

Լվացեք։

2. Մեղրով և ձվով դիմակ. բաղադրիչներ

1 ձվի դեղնուց

1 թեյի գդալ մեղր

2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ։

Պատրաստման եղանակը

Մեղրն ու դեղնուցը խառնեք, ավելացրեք ձիթապտղի յուղը։

Օգտագործման եղանակը

Դիմակը ողջ երկարությամբ քսեք մազերին։

Մերսող շարժումներով քսեք մազերի արմատներին։

Կոս արեք մազերը, մազերը փաթաթեք սրբիչով։

30 րոպե անց լվացեք տաք ջրով։

3. Կանաչ դիմակ. բաղադրիչներ

25 գրամ անգույն հինա

1 թեյի գդալ ձիթապտղի յուղ։

Պատրաստման եղանակը

Հինայի վրա եռացրած ջուր ավելացրեք 1։3 հարաբերակցությամբ, ավելացրեք ձիթապտղի յուղը, լավ խառնեք։

խառնուրդը պետք է թրմվի 15 րոպե։

Օգտագործման եղանակը

Դիմակը քսեք մազերին ողջ երկարությամբ, թողեք 30 րոպե։

Լվացեք ջրով՝ առանց շամպուն օգտագործելու։

4. Կեֆիրով դիմակ. բաղադրիչներ

100 մլ կեֆիր

1 ձվի դեղնուց

1 թեյի գդալ կիտրոնի հյութ։

Պատրաստման եղանակը

Ձվի դեղնուցը խառնեք կիտրոնի հյութի և կեֆիրի հետ։

Լավ խառնեք։

Օգտագործման եղանակը

Դիմակն ամբողջ երկարությամբ քսեք մազերին։

Մազերը կոս արեք, գլխարկ դրեք, գլխին սրբիչ փաթաթեք։

30-40 րոպե անց լվացեք շամպունով։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am