Քրքումից պատրաստված դիմակն արագ և արդյունավետ կերպով վերացնում է աչքերի սև շրջանակներն ու վերադարձնում է աչքերի թարմ տեսքը: Այս դիմակի բաղադրատոմսը մեզ է հասել Հնդկաստանից, որտեղ քրքումն օգտագործվում է ոչ միայն կերակուրների մեջ, այլև՝ մաշկի խնամքի:
Քրքումը սպիտակեցնում է մաշկի գույնը: Բացի այդ, այս դիմակը պարունակում է սոդա, որը խթանում է արյան շրջանառությունը:
Դիմակից գործածումից հետո հնարավոր է՝ թեթևակի կարմրություն նկատեք, սակայն մի անհանգստացեք, մեկ ժամ անց այդ ամենը կանցնի: Կհարթվեն կնճիռնեըր, կհարթվի մաշկի գույնը, կվերանան սև շրջանակները:
Ի՞նչ է անհրաժեշտ դիմակի համար
5 ճ/գ քրքում
1 ճ/գ սոդա
Մի քանի կաթիլ կիտրոնի հյութ
Բոլոր բաղադրիչներից ստացեք խյուսանման զանգված: Եթե զգայուն մաշկ ունեք, ապա կիտրոնի հյութը փոխարինեք ջրով կամ հասարակ տոնիկով:
Ստացված դիմակը քսեք աչքերի սև շրջանակներին և թողեք 15 րոպե: Դիմակը մաքրեք սառը ջրով, խոնավեցնող քսուք քսեք:
Նման դիմակն օգտագործեք 3 օրը մեկ անգամ: Կնկատեք, թե ինչպես են մանր կնճիռները հարթվել, մաշկի գույնը բացացել է, վերացել են պարկիկները:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը