Այսօրվա դրությամբ գոյություն ունեն մի քանի միջոցներ և դեղամիջոցներ, որոնք օգնում են շատ արագ և արդյունավետ հաղթահարել ոտնաթաթերի սունկը:
Սնկային հիվանդությունն ի հայտ է գալիս այն մարդկանց մոտ, ովքեր հաճախ են այցելում ընդհանուր օգտագործման վայրեր՝ սաունաներ, լողավազաններ, լողափեր և այլն:
Սնկային հիվանդության նախանշանները
Սնկային հիվանդության առաջին ազդանշանը եղունգների վրա սպիտակ գծերի առաջացումն է: Եղունգն արտաքինից շատ առողջ տեսք ունի, սակայն հիվանդության երկրորդ էտապում, երբ այն զարգանում է, եղունգը կորցնում է փայլը, ի հայտ են գալիս ակնհայտ փոփոխություններ: Հիվանդության 3-րդ շրջանում արդեն ակնհայտ երևում է, որ եղունգը վնասված է, եղունգի մակերեսը հաստանում է, եղունգը դեղնում կամ մոխրագույն է դառնում:
Ինչպե՞ս բուժել եղունգների սունկը
Ըստ maskifase.ru-ի՝ եթե իսկապես որոշել եք եղունգները բուժել ժողովրդական բժշկության միջոցով, ապա նախ պետք է գտնել մի միջոց, որը կօգնի ազատվել եղունգի վնասված հատվածից, ապա նոր սկսել բուժել սնկային հիվանդությունը ժողովրդական միջոցներով:
Բաղադրատոմս-1
Մեկ բաժակ տաք ջրի մեջ ավելացրեք 1ճ/գ ամոնիակ: Վերցրեք թանզիֆը (марля) և թրջեք այն ստացված լուծույթի մեջ: Թանզիֆը տեղավորեք բթամատի վրա և ամուր կապեք, վրայից պոլիէթիլենային տոպրակով փաթաթեք: Տաք գուլպաներ հագեք: Այս գործողությունն ավելի լավ է կատարել գիշերը և կրկնել շաբաթական 2-3 անգամ՝ մինչև առողջ եղունգը սկսի աճել:
Բաղադրատոմս -2
Աղով և սոդայով լոգանք պետք է անել: Սառը ջրի մեջ լուծեք 1ճ/գ սոդան և 1ճ/գ աղը: Ջրի մեջ պահեք ոտքերը 15-20 րոպե, ապա լվացեք մաքուր ջրով և չորացրեք:
Եթե վերը նշված միջոցները հարմար չեն ձեզ համար, առաջարկվում է արդյունավետ միջոց, որը կօգնի տան պայմաններում ազատվել սնկային հիվանդությունից: Այս քսուքի բաղադրության մեջ մտնում է 1թ/գ դիմեթիլֆտալատ (Диметилфталат, որը կարող եք ձեռք բերել դեղատներում), մեկ հում ձու, 1ճ/գ ձիթայուղ կամ 70%-անոց քացախ: Բոլոր բաղադրիչները խառնեք և ստացված քսուքը պահեք սառնարանում: Քսուքը պետք է ամեն օր գիշերը քսել վնասված եղունգին, ապա եղունգի վրա փաթաթել պոլիէթիլենային տոպրակ և տագ գուլպաներ հագնել: Եթե սունկը շատ տարածված է, ապա գործողությունը կատարեք առավոտյան և երեկոյան: Արդյունքը պետք է որ տեսանելի լինի արդեն երկու շաբաթ հետո:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը