Պերուում՝ հնդկացիների հնագույն Վիլկապամպա քաղաքի մոտ երկրաբանները հայտնաբերել են բազմաթիվ նոր գեոգլիֆներ: Հետազոտության մասին հոդվածը հրապարակվել է Journal of Archaeological Science պարբերականում:
Հնագույն քաղաքի արվարձանների ուսումնասիրության ժամանակ հետազոտողները համադրել են արբանյակներով և դրոններով արված լուսանկարները ցամաքային դիտարկումների հետ: Կատարված աշխատանքի արդյունքում գիտնականները քարտեզի վրա գծել են բազմաթիվ նոր, ավելի վաղ անհայտ կլոր գեոգլիֆներ: Դրանց որոշ մասը եղել են պարզապես շրջանագծեր, սակայն հանդիպել են նաև ավելի բարդ ձևեր:
Հայտնաբերված շրջանների չափերը խիստ տարբեր են եղել: Պարզ, միայնակ օղակներն ունեցել են 2-4 մ տրամագիծ: Իսկ ամենամեծի չափը հասել է բասկետբոլի 2 հրապարակի մակերեսի: