Գրենլանդիայի խորքերից սառույցների նմուշների ուսումնասիրությունից գիտնականները պարզել են, որ վերջին 800 հազար տարում Երկրի մթնոլորտում թթվածնի մակարդակը նվազել է մոտ 1%-ով: Այդ մասին հոդվածը հրապարակված է Science պարբերականում:
Երկիր մոլորակում թթվածնի մակարդակը՝ հակառակ տարածված կարծիքի, չի հանդիսանում հաստատուն մեծություն: Անցած երկրաբանական ժամանակաշրջաններում նրա բաժինը մթնոլորտում կարող էր ներկայիս մակարդակից բարձր լինել տասնյակ տոկոսներով: Օրինակ, 350-300 միլիոն տարի առաջ թթվածնի մակարդակը կազմել է ոչ թե 21%, ինչպես հիմա, այլ 35 %, այդ պատճառով էլ երկրում ապրել են հսկայական չափերի կենդանիներ:
Գիտնականները հայտնաբերել են, որ այժմ էլ Երկրում տեղի է ունենում նման բան. թթվածնի մակարդակը աստիճանաբար նվազում է, նաև հանածո վառելիքի այրման հետևանքով: