
Բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Սթիվեն Հոքինգը կարծում է, որ այլմոլորակայիններ գոյություն ունեն, սակայն մոլորակի բնակիչներին կոչ է անում զգույշ լինել նրանց որոնելիս:
Նա ընդգծել է, որ ավելի զարգացած քաղաքակրթությունների հետ հանդիպումը մոլորակի բնակիչների համար կարող է լինել Կոլումբոսի հետ Ամերիկայի բնիկ բնակիչների հանդիպման նման. «Եվ այդպիսի հանդիպումը լավ չի ավարտվի»:
Հոքինգը նաև ասել է, որ այլմոլորակայիններ գոյություն ունեն. «Տիեզերքում կա 100 միլիարդ գալակտիկա, որոնցից յուրաքանչյուրում առկա են միլիոնավոր աստղեր:
Ֆիզիկոսն այդ մասին հայտարարել է Gliese 832c մոլորակի բացման առնչությամբ, որը գտնվում է Երկրից 16 լուսատարի հեռավորության վրա: