Aguttes աճուրդի տունը Ֆրանսիայում դեկտեմբերին վաճառքի կհանի շուրջ 150 միլիոն տարեկան դինոզավրի կմախք։
Խոսքը վերաբերում է ալլոզավրի կմախքին, որը ստացել է Կան անունը և ապրել Յուրյան դարաշրջանում: Դրա մնացորդների բարձրությունը հասնում է 2,5 մետրի, երկարությունը՝ 6 մետրի: Այժմ կմախքը ցուցադրված է Լիոն քաղաքի պատկերասրահում:
Կմախքը հայտնաբերվել է 2010 թվականին ԱՄՆ-ում կատարված պեղումների ժամանակ։ Ի դեպ, այն շատ լավ է պահպանվել: