Երբ ամառը գալիս է մայրաքաղաք, նշանակում է՝ ժամանակն է այն դարձնել անմոռանալի: Երաժշտության, պարերի և սնունդի տոներին մասնակցելը հրաշալի որոշում կլինի: Բայց փառատոների գնալուց, սիրելի խմբի մենակատարի հետ ծանոթանալուց առաջ հարկ է մտածել հագուստի մասին: Այս հարցում օգնության է հասնում ELLE-ը՝ առաջարկելով 6 իդեալական տարբերակներ, որոնք կարող եք կրել երաժշտական փառատոների ժամանակ:
Ինչպես «Կոաչելայի» ժամանակ
Ժանյակավոր զգեստը կարող եք համադրել ցանկացած տեսակի կոշիկների հետ: Իսկ եթե կրեք բաց ուսերով զգեստ, ապա աքսեսուարների ընտրությունը նույնպես ավելի կմեծանա:
Ժամանակակից փերի
Նուրբ ծաղկավոր զգեստների հետ համադրել վառ գույների պայուսակներ:
Կախարդական տաբատներ
Լայն ջինսե տաբատների հետ կարող ենք անդադար փորձարկումներ անել և համադրել բազմատեսակ աքսեսուարներ և վերնաշապիկներ:
Նրբությունը քաղաքում
Վարդագույնը 2017թ. ամառվա ամենանորաձև գույնն է: Այնպես որ, մի վախեցեք համադրել վարդագույնի մի քանի երանգներ:
Ռոք-աստղի ընկերուհին
Սիրելի ռոք-խմբի անդամների հետ ծանոթությունից առաջ պետք է լավ նախապատրաստվել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը