Բրյուսելի կենտրոնական հրապարակում՝ Գրան Պլյասում, փռված է հարյուր հազարավոր կենդանի ծաղիկներից հյուսված գորգ:
Երկու տարին մեկ Եվրոպայի ամենագեղեցիկ հրապարակներից մեկը զարդարելու ավանդույթը ծնվել է 1971 թվականին:
Այս տարի վիթխարի «ծաղկաթմբի» մակերեսը, որը մեկ օրում ձեռքով տնկել են հարյուրավոր բելգիացի ֆլորիստներ, կազմել է շուրջ երկու հազար քառակուսի մետր:
«Ծաղիկներ և մրգեր» թեմայով գունագեղ զարդանկարի ստեղծման համար դիզայներներին պահանջվել են 600 հազար գույնզգույն բեգոնիաներ և մի քանի տասնյակ հազար գեորգիններ:
Ֆլորիստների ստեղծագործությամբ էր հիանալ ընդամենը չորս օր՝ օգոստոսի 11-ից մինչև 14-ը: