Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Եղիսաբեթի աշտարակի ժամացույցը, աշտարակ, որը հայտնի է որպես Բիգ
Բեն, առաջիկա չորս տարում չի ղողանջի վերականգնողական աշխատանքների կատարման պատճառով: Օգոստոսի 14-ին այս մասին հայտնել են Համայնքների պալատում:
Սկսած օգոստոսի 21-ից 13,7 տոննա քաշով ամենախոշոր զանգը կանջատվի ժամացույցի մեխանիզմից, որպեսզի այդ կերպ ապահովվի աշխատողների անվտանգությունը, որոնք կզբաղվեն Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ամենաճանաչելի խորհրդանիշերից մեկի նորոգմամբ:
Այս զանգը տեղադրվել է 1859 թվականին և ավելի ուշ ժողովրդի մեջ կոչվել Բիգ Բեն: Այս անվամբ շատերը զուգորդում են հենց ժամացույցի աշտարակը:
Աշխատանքների կատարման ընթացքում կդադարեն ղողանջել նաև այն չորս զանգերը, որնք հարվածում են յուրաքանչյուր 15 րոպեն մեկ:
Սակայն Բիգ Բենի ղողանջը կարելի կլինի լսել, օրինակ՝ Ամանորի տանակատարության ժամանակ: