Չինաստանում առաջին անգամ իրականացվել է մարդու մարմնի ամբողջական սառեցում
Advertisement 1000 x 90

Չինաստանում առաջին անգամ իրականացվել է մարդու մարմնի ամբողջական սառեցում

Չինաստանում իրականացվել է մարդու մարմնի կրիոգենային սառեցում, ապագայում նրան վերակենդանացնելու հնարավորության համար։

«Սինհուա» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Շանդուն նահանգի գիտնականները քաղցկեղից մահացած 49-ամյա կնոջ մարմինը նրա ազգականների համաձայնությամբ կրիոգենային սառեցում են ենթարկել։

Սառեցումը մի քանի փուլերից է բաղկացած։ Սկզբում անոթներում ամբողջ արյունը փոխարինել են հատուկ խառնուրդով։ Հետո մարմինը տեղադրել են «քնապարկի մեջ», որը մետաղական սրվակում է գտնվում, իսկ այն տեղադրել են կոնտեյների մոջ, որտեղ -196 աստիճան ջերմաստիճանի հեղուկ ազոտ էր։ Հնարավոր է ապագայում տեխնոլոգիաների զրագացման հետ մեկտեղ կստեղծվի կնոջը վերակենդանացնելու հնարավորություն։

med.news.am