
NASA գործակալությունը խոստացել է սեպտեմբերի 26-ին կայանալիք մամլո ասուլիսին ներկայացնել բացահայտում՝ կապված Յուպիտերի Եվրոպա արբանյակ հետ: Այս մասին գրում է AFP-ը:
Հաղորդվում է, որ խոսքը կվերաբերի «ապացույցներին, որ արբանյակի վրա կա օվկիանոս՝ հեղուկ ջրով, որը հավանաբար կարող է լինել որևէ կենսաձևի միջավայր»: