Ամերիկացի գիտնականները պարզել են, որ վիտամին C-ն արդյունավետ է լեյկոզների դեմ պայքարելու համար:
Համապատասխան հետազոտությունը հրապարակված Է Cell հանդեսում, դրա մասին հակիրճ հաղորդել է New Scientist-ը:
Փորձագետները պարզել են, որ վիտամին C-ն լեյկոցիտներում վերականգում է TET2 գենի ակտվությունը, որը լեյկոզների դեպքում մոտավորապես կիսով չափ ճնշված է ֆիզիոլոգիապես նորմալ մակարդակի համեմատությամբ: Հենց TET2-ի պաթոլոգիան է այն գործոններից մեկը, որոնք ուռուցքի բջիջներին թույլ են տալիս բազմանալ:
Հեղինակները նման եզրակացությունների են հանգել՝ փորձեր կատարելով մկների վրա: Կրծողներին 24 շաբաթվա ընթացքում տվել են բարձր դեղաչափերի վիտամին C, գիտափորձի ավարտին, ստուգիչ խմբում, որտեղ կենդանիները չեն ընդունել միացությունը, եռապատիկ ավելի են եղել արյան մեջ լեյկոցիտների անոմալ խտության դեպքերը, ինչն սկսվող լեյկոզի նշաններից մեկն է: