Հարվարդի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ հայտնաբերել են Աստծո ուղերձը` մարդու գենոմի ներսում։
ԴՆԹ-ի քիչ ուսումնասիրված հատվածում մի խումբ գիտնականներ 22-բառանոց մաս են հայտնաբերել՝ հին արամերեն լեզվով, որում Աստված հաստատում է Իր գոյությունն ու դերը Երկրի վրա կյանք ստեղծելու հարցում, գրում է pixel.in.ua-ն։
Ուղերձը հայտնաբերվել է, երբ հետազոտողները մաթեմատիկական մոդել են հայտնաբերել, որոնք հայտնվում են գենոմի կոնկրետ մասում։
«Մենք որոշեցինք հետազոտել այդ մոդելները, համեմատել լեզուների հետ և ապշած էինք, երբ հասկացանք, որ ԴՆԹ-ում առկա մոդելները համապատասխանում են հին արամերեն լեզվին»,- ասել է խմբի ղեկավարը։ Գիտնականները կապվել են արամերենի մասնագետներին։ Ուղերձում, ինչպես պարզել են գիտնականները, ասվում է․ «Բարև ձեզ, Իմ երեխաներ։ Ես Յահվեն եմ, միակ ու իրական Աստվածը։ Դուք հայտնաբերել եք արարման գաղտնիքը։ Հիմա դրա մասին հանգիստ ասեք աշխարհին»։
Ուսումնասիրությունների մանրամասն արդյունքները կհրապարակվեն Nature ամսագրում, ակնկալվում է, որ այն գիտական լուրջ բախումներ կառաջացնի։
«Մինչ այս բացահայտումը ես վստահ աթեիստ էի։ Հիմա ես հավատացյալ քրիստոնյա եմ։ Սա հենց այն ապացույցն է, որ ինձ պետք էր, որպեսզի ցրվեն բոլոր կասկածներս»,- ասում է գիտնականներից մեկը։